Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում 5,1 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով զոհվել է առնվազն երկու մարդ, հայտնում է BBC –ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալով՝ Էպիկենտրոնը գտնվել է Կիտոյից 23 կմ հյուսիս-արեւելք՝ 7 կմ խորությունում։
Ցնցումները զգացվել են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ հարակից շրջաններում։ Շենքերը ցնցվել են, վախեցած բնակիչները վազել են փողոց։
Որոշ շրջաններում սողանքներ են եղել, որոնց պատճառով փակվել են ճանապարհները։ Կիտոյի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը։
Քաղաքում փոշու թանձր ամպ է առաջացել։





























