Օգոստոսի 11-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի բակից, թմրամիջոցներ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1974 թ. ծնված Գեւորգ Բ.-ին եւ 1971 թ. ծնված Սամվել Թ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Գեւորգ Բ.-ի խուզարկությամբ` գոտկատեղից հայտնաբերվել է 10 մլ տարողությամբ մեկանգամյա օգտագործման ներարկիչ` 7մլ դեղնավուն յուրահատուկ հոտով հեղուկով:
Ըստ Գեւորգ Բ.-ի հայտարարության` հայտնաբերվածը «Սոլպադեին» դեղահաբերի հիմքով տնայնագործական եղանակով պատրաստված թմրամիջոց է: Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ: Կատարվում է հետաքննություն:





























