ՀԱՀ-ի իշխանությունները հաղորդում են Կրյուգեր ազգային այգուց դեպի երկրի հյուսիս 500 ռնգեղջյուրների տարհանման ծրագրի մասին:
Ռնգեղջուրներին կտեղափոխեն ավելի անվտանգ գոտիներ, որտեղ որսագողներն համեմատաբար ակտիվ չեն, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով BBC:
Յուրաքանչյուր ռնգեղջյուրի տարհանումը մոտ 1000 դոլար կարժենա, դրա համար կօգտագործվեն ուղղաթիռներ եւ տեղափոխման ժամանակ կենդանիներին քնեցնելու համար տրանկվիլիզատորներ:
Անցած տարի ավելի քան հազար ռնգեղջյուրն է սպանվել եղջյուրների որսով զբաղվող որսագողերի կողմից: Եղջյուրի պահանջարկը հատկապես բարձր է Չինաստանում, որտեղ դրանք օգտագործվում են ավանդական բժշկության մեջ, ինչպես նաեւ համարվում են լիության նշան:





























