ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկարատեւ դադարից հետո առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախկին վարչապետ, նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ շնորհավորելով նախագահ դառնալու կապակցությամբ:
Օբաման նշել է, թե Էրդողանը պատմական հնարավորություն է ստացել Թուրքիան ավելի առաջ տանելու համար: Երկու նախագահները խոսել են նաեւ տարածաշրջանային խնդիրներից՝ Սիրիայի, Իրաքի եւ Գազայի հատվածի հետ կապված զարգացումներից: Է
Նշենք, որ օրեր առաջ Էրդողանը հարցազրույցներից մեկի ժամանակ խոստովանել էր, որ երկար ժամանակ չի կարողանում ուղիղ հեռախոսազրույց ունենալ Օբամայի հետ, եւ ստիպվածէ եղել կապը պահել Թուրքիայի ԱԳ նախարարի եւ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի միջոցով:





























