Ֆիլդսի մրցանակը, որը համարում են մաթեմատիկայի ոլորտում Նոբելյան մրցանակ, իր 78-ամյա պատմության մեջ առաջին անգամ կնոջ է շնորհվել:

Դափնեկիր է դարձել ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր, Իրանում ծնված Մարիամ Միրզախանին, հաղորդվում է Մաթեմատիկական միջազգային միության կայքում:

Միրզախանին հույս է հայտնել, որ իր հաղթանակը կոգեշնչւ երիտասարդ կին գիտնականներին եւ մաթեմատիկոսներին, ովքեր ապագայում կարող են ավելի հաճախ ստանալ Ֆիլդսի մրցանակ: