«Ռոստուրիզմ» ռուսական դաշնային գործակալությունը եւ մասնավոր օպերատորներն Հայաստանում արդեն գովազդում են Ղրիմը՝ որպես զբոսաշրջային երթուղի: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, լրագրողներին հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
«Դրանք բավականին ակտիվ են եւ, պետք է ասեմ, որ մեր տուրիստական օպերատորները նույնպես: Արդեն ճանաչողական այցեր են կազմակերպում: Իսկ ինչո՞ւ ոչ: Մեր տուրիստները, հատկապես ավելի մեծահասակները, հիշում են Ղրիմը: Ավելի երիտասարդները նույնպես թող գնան, մենք դեմ չենք: Սա ծովում համեմատաբար ոչ թանկ հանգստի եւս մեկ տարբերակ է: Եթե հային առաջարկեն ընտրել Ղրիմը կամ Թուրքիան, ըստ ձեզ՝ ընտրությունը ինչպիսի՞ն կլինի», - հավելեց Ապրեսյանը:



























