Փրկարար ծառայությունն օգոստոսի 13-ին, ժամը 12.11-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ գյուղի մոտակա արհեստական լճակը քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները լճակից դուրս են բերել դիակը: