Առնվազն 13 մարդ է զոհվել եմենյան Լահիջ նահանգում պայթյունի հետեւանքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Միջադեպը տեղի է ունեցել ենթադրաբար «Ալ-Քայիդայի» զինյալների կողմից տեղադրված պայթուցիկ սարքի՝ զինվորականների կողմից ականազերծման ժամանակ: Միեւնույն ժամանակ, հայտնի է դարձել, որ ռումբի վնասազերծումն անցկացվող գոտին շրջապատված չի եղել զինվորականներով եւ պայթյունի պահին արտակարգ պատահարի վայրից ոչ հեռու խաղաղ քաղաքացիներ են գտնվել:

Հատատված տվյալներով՝ պայթյունի հետեւանքով զոհվել են 10 խաղաղ բնակիչ եւ 3 ուժային: