Չինաստանում բուդդայական վանականները հայտնվել են սկանդալի կենտրոնում, երբ գումարի դիմաց օրհնել են տեղացի գործարարի Porsche մեքենան, փոխանցում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Mirror-ը:
Ձեռնարկատեր Տաո Հունը վանականներին խնդրել է օրհնել իր մեքենան: Ըստ նրա՝ դա կապահովի անվտանգությունն ուղեւորությունների ժամանակ եւ թույլ կտա ժամանակին հասնել հանդիպումներին՝ առանց ճանապարհներին միջադեպերի: Բուդդայականների ծառայությունը նա առատաձեռն վարձատրել է: Սակայն շատ հայրենակիցներ չեն ընդունում այդ արարքը:
Քննադատները կարծում են, որ ճանապարհներին անվտանգության համար պետք է ոչ թե Բուդդային դիմել, այլ դանդաղ եւ զգույշ վարել: Վանականներն էլ հայտարարել են, որ տրանսպորտային միջոցներն օրհնելու պրակտիկան ավանդական է բուդդայականության մեջ:
Նշվում է, որ հոգեւորականներից վճարի դիմաց նման ծառայություններ ստանալու միտումը գնալով ավելի մեծ տարածում է գտնում ՉԺՀ-ում:




























