Երեւանից Արեւմտյան Հայաստան (Արեւելյան Թուրքիա) են մեկնում ոչ միայն հայ, այլ նաեւ օտարերկրյա տուրիստները: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, լրագրողներին հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը
«Կան տուրօպերատորներ, որոնք առաջարկում են տարածաշրջանային զբոսայցեր, ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ նաեւ Արեւմտյան Հայաստանի տարածքում: Այդ երթուղիները բավականին հայտնի են, իսկ վերջին տարիների ընթացքում դրանով մեր երկիր ավելի շատ զբոսաշրջիկներ են գալիս», - նշեց Ապրեսյանը:
Նկատենք, որ նմանատիպ բնույթի տուրիստական ծառայություն մշակում է Հայաստանի ներգնա տուրօպերատորների միությունը Ռուսաստանից գործընկերների մասնակցությամբ:




























