Եվրոպայի գիտությունների ազգային ակադեմիայի մասնագետները հերթական անգամ այն հայտարարաությամբ են հանդես եկել, թե ԳՄՕ-մթերքները միանգամայն անվնաս են եւ անհրաժեշտ գոյատեւման համար:

Գիտնականները պնդում են, որ մոլորակի բնաչությանը պարենային ճգնաժամից ունակ են փրկել միայն այն մթերքները, որոնց գեները կատարելագործվել են լաբորատոր պայմաններում:

Աշխարհի շատ երկրներում պարենի անբավարարությունը քրոնիկական է դարձել:  Գյուղատնտեսության ծավալնները տարեցտարի նվազում են: Ուստի, ըստ գիտնականների, շուտով մարդկանց պարենով ապահովելու միակ միջոցը կդառնան ԳՄՕ-մթերքները:

Ըստ ԳՄՕ-ի լայնորեն ներդրման կողմնակիցների՝ նման ապրանքներն այն ընտրության արդյունքն են,  որը մարդկությունն անում է հազարավոր տարիների ընթացքում, փոխանցում է ԵՎՐՈՍՄԻ-ն:

Միաժամանակ փոփոխված ապրանքներ օգտագործելու կողմնակիցներին զուգահեռ հանդես են գալիս  նրանց հակառակորդները: Շատ գիտնականներ պնդում են, որ տվյալ ապրանքին ոչ հատուկ հավելյալ որակներով սնունդն անդառնալի փոփոխություններ է առաջացնում մարդու օրգանիզմում: 

Տեղեկություն է բարձրաձայնվում, որ ԳՄՕ-ն արական եւ իգական անպտղություն է առաջացնում, մետաբոլիկ համախտանիշ եւ ճարպակալում, հորմոնալ խանգարում, ենթաստամոքսային տրակտի եւ այլ հիվանդություններ:

Ներկայումս ԳՄՕ-ի ամենաշատ պարունակություն է գրանցվել սոյայում, ցորենում, եգիպտացորենում, կարտոֆիլում, լոլիկներում, մսում: