ԱՄՆ օդանավակայաններում ինքնաթիռների թռիչքների եւ վայրէջքների անվտանգության ապահովման համար ծրագրվում են հյուսիսամերիկյան պրերիաների խոտ ցանել: Նման որոշման են հանգել մասնագետները այն բանից հետո, երբ նկատել են, որ քաղաք Դեյթոնի (Օհայո նահանգ) միջազգային օդանավակայանում բարձր խոտերը  վնասազերծել են ինքնաթիռների հետ թռչունների բախումը:

Ինչպես ցույց է տվել Դեյթոնի փորձարկումը, ցածր բարձրություններում թռիչքների համար վտանգ ներկայացնող խոշոր թռչունները, ամենից առաջ վայրի սագերն եւ բադերը, չեն բնավորվում պրերիաներում: Գենետիկ հիշողության մակարդակում նրանց մոտ վախ կա, որ բարձր խոտային մացառուտներում գիշատիչների համար հեշտությամբ ավար կդառնան:

ԱՄՆ-ում ինքնաթիռների բախումները թռչունների հետ ամեն օր են տեղի ունենում: Տարեկան 10 հազարից ավել դեպք է գրանցվում: Նման միջադեպերի հետեւանքով նյութական վնասը գնահատվում է 950 մլն դոլար, հաղորդում է Newsru.com-ը:

Թռիչքի եւ վայրէջքի ժամանակ անվտանգույթյան խնդիրը ամերիկյան քաղաքացիական ավիացիայի համար առավել արդիական է: Վերջին 25 տարիների ընթացքում թռչունների հետ ուղեւորատար ինքնաթիռների բախումների հետեւանքով 300 քաղաքացի է զոհվել, 230 ինքնաթիռ այլեւս պիտանի չէ գործարկման: