Ղըրղզստանում անկայուն ներքին իրավիճակի պատճառով  Թուրքական ավիաուղիներին պատկանող «Բոինգ» ինքնաթիռը Թուրքիայի է տեղափոխել Ղըրղզստանում գտնվող իր քաղաքացիներին։

Թուրքական Ihlassondakika-ի փոխանցմամբ՝ հունիսի 15-ի առավոտյան Թուրքիա է վերադարձել Ղըրղզստան մեկնած թուրքական ինքաթիռը, որը հայրենիք է բերել 159 հոգու։

Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարարը հունիսի 14-ին հայտարարել էր, թե 2 ինքնաթիռ է ուղարկվելու Ղըրղզստան՝ Թուրքիայի քաղաքացիներին տարհանելու համար։

Բիշքեկում Թուրքիայի դեսպանատան հաղորդագրության համաձայն,  Օշ եւ Ջալալաբադ քաղաքներում գտնվել է մոտ 200 Թուրքիայի քաղաքացի։