Հոգեբանները որոշել են ուսումնասիրել, արդյո՞ք Աստծուն դիմելն օգնում է տարատեսակ վախերի պատճառով հոգեկան խանգարում ունեցողներին:

Պարզվել է, որ ամեն ինչ բավական բարդ է՝ այդ հարցին պատասխանելու համար: Վերլուծելով կանոնավոր կերպով աղոթող 1.714 մարդու տվյալները, հետազոտության հեղինակները հանգել են եզրակացության, որ որոշ դեպքերում աղոթքն օգնում է հոգեկան առողջությանը, որոշ դեպքերում՝ ոչ: Արդյունքների վրա որոշ գործոններ են ազդում:

Օրինակ՝ ի՞նչ է ակնկալում մարդն աղոթքից: Մարդիկ, ովքեր հավատում են, որ Աստված կօգնի իրենց եւ հարցերին պատասխաններ կհուշի, հսկայական թեթեւություն են զգում, այդ թվում՝ իրենց վախերից:

Ըստ Gazeta.ru-ի, կարեւոր է աղոթքի ոճը: Աղոթքի մեդիտացիոն ոճը ենթադրում է, որ մարդն Աստծուն ավելի մտերմաբար է դիմում, իր անձնական խնդիրներով: Վիճակագրության համաձայն՝ մարդիկ, ովքեր աղոթում են այդ կերպ, ավելի մեծ թեթեւություն են զգում, քան հավաքական ծիսակարգային աղոթքի մասնակիցները: Այս դեպքում Աստծո հետ հարաբերությունն ավելի պակաս մտերիմ բնույթ է կրում: