Հասարակությունը խարանում է ոչ միայն այն կանանց, ովքեր կին են դարձել սեռը փոխելու միջոցով, այլեւ նրանց զուգընկեր տղամարդկանց, ովքեր սեռը չեն փոխել: Հոգեբանները 191 զույգի են հետազոտել, ովքեր կազմված են եղել տրանսգենդերային կանանցից ու սովորական տղամարդկանցից: Զույգերի շուրջ 80 տոկոսը «գունավոր է» եղել, 61 տոկոսը ցածր եկամուտ է ունեցել: Կանանց 18.3 եւ տղամարդկանց 39.5 տոկոսի մոտ առկա է եղել դրական ՄԻԱՎ վարակ:
Զույգի յուրաքանչյուր անդամի հարցրել են դեպրեսիայի պատճառի, խտրականության մակարդակի, կյանքից բավարարվածության մակարդակի մասին: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:
Պարզվել է, որ դեպրեսիայից տառապում են ոչ միայն սեռը փոխած կանայք, այլեւ նրանց զուգակիցները: Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ սոցիալական հոգեբանները, ովքեր աշխատում են բնակչության այդ շերտերի հետ, պետք է ոչ միայն տրանսգենդերների, այլեւ նրանց զույգերի հետ աշխատեն:




























