Հայաստանում 2013թ.  զգալի աճել է ներքին զբոսաշրջային ուղեւորությունների թիվը , օգոստոսի 13-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Ըստ նրա՝ 2013 թ. հայրենիքում որոշել է հանգստանալ շուրջ 670 հազար մարդ, ինչը 30%-ով ավելի է 2012 թ.-ից: 

Այստեղ իր դերն է խաղացել նաեւ սոցիալական փաթեթը՝ կրտսեր եւ միջին օղակի պետպաշտոնյաների համար, որը գործում է 2012 թ.-ից: Եթե 2012 թ. սոցփաթեթների շրջանակում Հայաստանում կամ Ղարաբաղում հանգստացել է 25  հազար մարդ, ապա 2013 թ.՝ արդեն  60 հազար: «Ցանկանում եմ նշել, որ մեկնումների աճ է նկատվել ոչ միայն ՀՀ-ում, այլեւ Լեռնային Ղարաբաղում», - վստահեցրել է Ապրեսյանը: