Օգոստոսի 13-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ 4-րդ վաշտի եւ Մալաթիայի բաժնի ծառայողները Սեբաստիայի փողոցի թիվ 150 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1972 թ. ծնված Վարդան Վ.-ին եւ 1984 թ. ծնված Աշոտ Ա.-ին` վերջինիս պատկանող «ՎԱԶ-2110» մակնիշի տաքսի ավտոմեքենայով, որի մեջ եղել է 6 գառ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 04.00-ին, Վարդան Վ.-ն նշված հասցեին կից շինության պատուհանի երկաթե ցանցը տեխնիկական միջոցի գործադրմամբ բացելով` մտել է անասնագոմ, գողացել 6 գառ եւ հիշյալ տաքսի ավտոմեքենան կանգնեցնելով` փորձել է տեղափոխել գողոնը, սակայն բռնվել եւ բերման է ենթարկվել:
Կատարվում է նախաքննություն:





























