Այժմ բաժանորդագրվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «ՄՏՍ կոնեկտ LTE» հետվճարային սակագնային պլաններից մեկին 24 ամսով, կարելի է ստանալ տվյալների փոխանցման մինչեւ 150 Մբիթ/վրկ արագություն ապահովող «ՄՏՍ Hay-Fi (4G)» մոդեմը՝ հատուկ պայմաններով:

Սակագնային պլան ՄՏՍ Hay-Fi (4G)

«Ինտերնետ Large» անվճար

«Ինտերնետ Medium» 3000 դրամ

«Ինտերնետ Small» 5000 դրամ

Գրպանում տեղավորվող այս հարմար սարքն ապահովում է շարժական 4G գերարագ ինտերնետ եւ ունի հետեւյալ առավելությունները.

• ինտերնետի եւ Wi-Fi ցանցի հնարավորություն` մինչեւ 10 սարքի համար (նոութբուք, համակարգիչ, պլանշետային համակարգիչ, սմարթֆոն, տեսա- կամ ֆոտոխցիկ, խաղային սարքեր եւ այլն),

• պաշտպանված ներքին ցանց եւ ինտերնետ,

• անմիջապես համակարգչից SMS ուղարկելու եւ ստանալու հնարավորություն:

Անժամկետ բաժանորդագրության դեպքում «ՄՏՍ Hay-Fi (4G)»-ի գինը 60 000 դրամ է: