Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի իշխանությունները պայմանավորվել են Իրաքի քրդական միավորումներին զենք մատակարարելու մասին, որոնք դիմադրություն են ցույց տալիս իսլամիստ գրոհայիններին։

Պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ բրիտանացի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի հեռախոսազրույցի ընթացքում, ասված է Ելիսեյան պալատի հաղորդագրությունում։

Հայտարարության համաձայն՝ կողմերը համաձայնեցրել են հետագա գործողությունները երկու ուղղություններով՝ հումանիտար օգնության մատակարարում եւ բնակչությանն աջակցություն, ինչպես նաեւ զենքի մատակարարում գրոհայիններին դիմակայող ուժերին, փոխանցում է BBC-ն։

Ավելի վաղ ԱՄՆ-ի իշխանությունները օդային հարվածներ էին հասցրել «Իսլամական պետություն» շարժման գրոհայինների դիրքերին՝ փորձելով զսպել Իրաքի հյուսիսում ջիհադիստների հարձակումները։