Ոստիկանության Տարոնի բաժնում օգոստոսի 13-ին, գիշերը ժամը 01.00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Հովհաննես Խ.-ի տանը թմրամոլներ են հավաքվել, ներարկվում եւ աղմկում են:

Մեկնած օպերատիվ խումբը 1954 թ. ծնված Հովհաննես Խ.-ի տնակից եւ հարակից տարածքներից հայտնաբերել է ներարկիչներ, տարբեր տարաներ` հեղուկներով, լուցկու, սոդայի եւ դաղահաբերի տուփեր:

Նշված տնակից, տանտիրոջից բացի, բերման են ենթարկվել նաեւ 1989 թ. ծնված Գարիկ Դ.-ն, 1987 թ. ծնված Իշխան Մ.-ն եւ1975 թ. ծնված Արթուր Օ.-ն:

Հովհաննես Խ.-ն հայտարարել է, որ նշված նյութերը պատկանում են իրեն, իսկ դրսում հայտնաբերվածները թմրանյութ պատրաստելու պարագաներ են, որոնք ինքը, ոստիկանության ծառայողներին նկատելուվ, պատուհանից նետել է դուրս է:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: