Օրերս գողացել են Սևանի վանական համալիրի «Սուրբ Առաքելոց» եկեղեցու գանձանակում հանգանակված գումարը:

NEWS.am-ի տեղեկությոններով, անհայտ անձինք եկեղեցու ավանդատան պատուհանի ապակին կոտրելու և վանդակաճաղը տեղահան անելու միջոցով մուտք են գործել եկեղեցի, որտեղ հանգանակությունների գանձանակի մետաղյա պահարանի դուռը դեֆորմացնելու միջոցով գողացել են գանձանակում հանգանակված դրամը:

Թե որքան է եղել հանգանակած գումարը, հայտնի չէ: NEWS.am-ը տեղեկացել է, որ գողություն կատարած անձինք դեռ չեն հայտնաբերվել: Կատարվում է հետաքննություն: