Ինքնասպանություն մայրաքաղաք Երեւանում: Օգոստոսի 14-ին, ժամը 23.56-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել` նետվելով Երեւանի Կիեւյան կամրջից:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբն ու փրկարարական ջոկատ:

Փրկարարները դին դուրս են բերել գետից եւ հանձնել ոստիկանության աշխատակիցներին: