Այսօր՝ հունիսի 15-ին ձերբակալվել է Հայ ազգային կոնգրեսի Արաբկիրի կառույցի ակտիվիստներից մեկը՝ Արմեն Հովհաննիսյան։ Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀԱԿ իրավական ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ առայժմ հայտնի չէ, թե ինչն է եղել Հովհաննիսյանի ձերբակալության իրական պատճառը։ Ըստ ճշտվող տեղեկությունների՝ Հովհաննիսյանի ձերբակալությունը կապված է վերջինիս հարկային պարտավորությունների հետ։ Արմեն Հովհաննիսյանը հայտնի է «Դիսկերի Արմեն» մականվամբ,քանի որ նա հիմնականում համակարգում է ՀԱԿ-ին վերաբերող տեսասկավառակների տարածումը։