ԱՄՆ Միսուրի նահանգի ճանապարհային ոստիկանությունը կզբաղվի Ֆերգյուսոն քաղաքի կարգուկանոնի պահպանմամբ, որտեղ չեն դադարում սեւամորթ դեռահասի աղմկահարույց սպանության հետեւանքով բռնկված խռովությունները, փոխանցում է Fox News-ը:

Նահանգապետ Ջեյ Նիքսոնը հայտարարել է, որ նահանգի ոստիկանությունը,  Ֆերգյուսոնում մեծացած աֆրոամերիկացի Ռոն Ջոնսոնի գլխավորությամբ, քաղաքում կարգուկանոնի պահպանման պատասխանատու է նշանակվել:

Ըստ Նիքսոնի` դա կօգնի «քաղաքին վերադարձնել անդորրը»:

Սենտ Լուիս արվարձանում չեն դադարում հուզոմները 18-ամյա Մայքլ Բրաունի սպանության պատճառով: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆերգյուսոնում ոստիկանը կրակել է սեւամորթ երիտասարդին, երբ վերջինս բարձրացրել է ձեռքերը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել էր, որ այդ սպանության հետ կապված գործը մինչեւ վերջ կքննվի առաջիկայում եւ առավելագույնս անկողմնակալ կլինի:

Բրաունը սպանվել է օգոստոսի 9-ին` ոստիկանների հետ բախման ժամանակ: Քանի որ երիտասարդը զինված չի եղել, տեղի իրավապաշտպանները ոստիկանությանը մեղադրել են ուժ գործադրելու մեջ: Կրքերի թեժացմանը նպաստում է նաեւ այն, որ Ֆերգյուսոնի բնակչության 70 տոկոսն աֆրոամերիկացիներ են: