Թաիլանդում կառուցվող շինության փլուզման հետեւանքով 14 մարդ է զոհվել, հայտնում է  Agence France-Presse-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությունը։

Նշվում է, որ փլուզման վայրում ավարտվել են փրկարարական աշխատանքները։

 «Փլուզման վայրը հետազոտվել է, փլատակների տակ մնացածներ արդեն չկան», - հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը։

Թաիլանդում օգոստոսի 11-ի երեկոյան փլուզվել էր կառուցվող վեցհարկանի բնակելի շենքը։ Փլատակների տակից հանել էին 28 մարդու՝ տարբեր աստիճանի վնասվածքներով։ Նրանցից երեքը հիվանդանոց չհասած մահացել էին, նշում է «ՌԻԱ Նովոստին»։