Նյու-Յորքում կալանավորել են Ֆերգյուսոն քաղաքի զանգվածային անկարգությունները սատարող խաղաղ ցույցի 4 մասնակիցներին: Այդ մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Newsweek-ին:

Ցուցարարները հավաքվել են Յունիոն-սքվեր, որպեսզի իրենց համերաշխությունն արտահայտեն քաղաքի բնակիչներին, որտեղ 5 օր անդադար շարունակվում են բողոքի ցույցերը: Ակտիվիստները վանկարկել են «Ձեռքերը վեր, չկրակել» եւ «Չկա արդարություն, չկա խաղաղություն, դուրս եկեք փողոցներ, գրողի ծոցը ոստիկանությունը»:

Երթի մասնակիցների շարժվել են դեպի Թայմս-սքվեր, որտեղ իրավապահ մարմինների աշխատակիցները ոստիկանների հետ վիճելու համար առնվազն 4 ցուցարար են կալանավորել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միսուր նահանգի ճանապարհային ոստիկանությունը կզբաղվի Ֆերգյուսոն քաղաքի կարգուկանոնոնի պահպանմամբ, որտեղ չեն դադարում սեւամորթ անչափահասի սպանության շուրջ բողոքի ցույցերը:

Հաղորդվում է նաեւ, որ Լրագրողների պաշտպանության կոմիտեն բողոքել է Ֆերգյուսոնում զանգվածային անկարգությունները լուսաբանող լրագրողների կալանավորման դեմ: