Մեքսիկայի հյուսիսային նահանգներից մեկում՝ Կոաուիլայում, ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում առնվազն 98 մարդ է տուժել: Տեղական իշխանությունների ներկայացուցիչների փոխանցմամբ՝ շինարարներ տեղափոխող բեռնատարը բախվել է այլ աշխատողներ տեղափոխող մի քանի ավտոմեքենաների:
Բախման արդյունքում վնասվել 4 ավտոմեքենա, որոնցից յուրաքանչյուր մեջ ավելի քան40 ուղեւոր է գտնվել, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվել: Տուժածներից երեքի վիճակը գնահատվում է ծանր, մնացածները աննշան վնասվածքներ են ստացել:
Միջադեպի պատճառները բացահայտվում են: Նախնական վարկածով՝ պատահարի մեղավորը բեռնատարի վարորդն է, ով անմիջապես թաքնվել է դեպքի վայրից:




























