Երեւանի քաղաքապետարանը Հայաստանի սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրով մայրաքաղաք այցելած երեխաներին հյուրընկալում է երեւանաբնակ ընտանիքներում:

Ծրագրի առաջին 7 փուլի ընթացքում երեւանաբնակ 102 ընտանիքում հյուրընկալվել է 133 երեխա: Մինչ ծրագրի 8-րդ փուլի ավարտը`օգօստոսի 31-ը, ընտրված  մյուս ընտանիքները եւս կհյուրընկալեն սփյուռքահայ երեխաներին:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ ծրագրի ամբողջ ընթացքում պատասխանատուները պարբերաբար այցելում են ընտանիքներ, ծանոթանում երեխաների առօրյային, նաեւ հուշանվեր հանձնում:

Աշխարհի տարբեր երկրներից ժամանած սփյուռքահայ երեխաները, գոհունակություն հայտնելով հյուրընկալ ընտանիքներին, նշել են, որ ջերմ ընդունելության շնորհիվ Երեւանում իրենց զգում են ինչպես սեփական տանը՝ իրենց ընտանիքում:

Ավանդույթի համաձայն, «Արի տուն» ծրագրի ավարտին կորոշվեն «Լավագույն վարչական շրջան» եւ «Լավագույն ընտանիք» անվանակարգերի հաղթողները: