Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանի հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ՝ հարավարեւմտյան մինչեւ 18-23 մ/վրկ. արագությամբ քամու ուղեկցությամբ: Չի բացառվում կարկուտը:
Հանրապետության մնացած մարզերում օդերեւութաբանները կանխատեսում են առավելապես առանց տեղումների եղանակ: Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է արեւադարձային օդային զանգվածների ներթափանցում՝ փոշու բարձր կոնցենտրացիայով:
«Հայպետհիդրոմետ»-ի տվյալներով՝ Երեւանում շաբաթ եւ կիրակի օրերին սպասվում է ամպրոպ, որը կուղեկցվի մինչեւ 15-20 մ/վրկ. արագությամբ քամով: Կա կարճատեւ անձրեւի ցածր հավանականություն: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +35+37 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում. գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +23+28,
Կոտայքում. գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +23+28,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +23+28,
Լոռիում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +26+30,
Տավուշում՝ գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +30+35,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +23+28,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +34+37,
Արարատում՝ գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +35+38,
Արմավիրում՝ գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +35+38,
Վայոց Ձորի լեռներում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +23+28,
Վայոց Ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +35+38,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +35+38,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +26+30,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +34+37:





























