Օգոստոսի 13-ին, գիշերը ժամը 01.00-ի սահմաններում, ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հովհաննես Խ.-ի տանը թմրամոլներ են հավաքվել, ներարկվում եւ աղմկում են:

Տարոնի բաժնի ոստիկանները 60-ամյա Հովհաննես Խ.-ի տնակից եւ հարակից տարածքներից հայտնաբերել են այն ամենը, ինչից պատրաստվում է «կոկորդիլոս» կոչվող թմրանյութ:

Այդ թմրանյութը ավելի արագ է թմրամոլին հասցնում գերեզման, քան մյուս թմրատեսակները: Բժիշկների հավաստմամբ, այդ թմրանյութը օգտագոծողները մեկ-երկու տարվա կյանք ունեն:

Ձերբակալվել են եւս երեք՝ ավելի երիտասարդ անձինք, որոնք թմրանյութ էին օգտագործում:

Հովհաննեսը հայտարարել է, որ նշված նյութերը պատկանում են իրեն, իսկ դրսում հայտնաբերվածները թմրանյութ պատրաստելու պարագաներ են, որոնք ինքը, ոստիկանության ծառայողներին նկատելով, պատուհանից նետել է դուրս է:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Մանրամասները ոստիկանության տեսանյութում: