Մեծ Բրիտանիայի հյուսիսում գտնվող Ռոբին Հուդի անվան Դոնքասթեր-Շեֆիլդ  օդանավակայանը փակվել է մինչեւ տեղական ժամանակով օգոստոսի 16-ի կեսօրը։
Օդանավակայանի կայքում հաղորդվում է, որ LinksAir ընկերության Բելֆասթից ժամանող թեթեւշարժիչային օդանավի շասսին ամբողջությամբ չի բացվել։

Արդյունքում օդանավը որոշակի դժվարություններով վայրէջք է կատարել թռիչքուղում, ոչ ոք չի տուժել։

Օդանավը մնացել է  թռիչքուղում եւ այն չի կարելի տեղաշարժել մինչեւ քննիչների ժամանումը», — ասված է հաղորդագրությունում։