Միսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում ոստիկանի կողմից սպանված սեւամորթ դեռահաս Մայքլ Բրաունի հարազատները դատապարտել են ոստիկանության կողմից մինիմարկետի հսկող  տեսախցիկների արձանագրած կողոպուտի տեսագրության հրապարակումը, փոխանցում է BBC-ն:

Ընտանիքի անդամները հայտարարում են, որ իրենք վստահ չեն` արդյոք իրականում տեսագրությունում Մայքլն է:

Ըստ հանգուցյալի  մորեղբոր` տեղի ոստիկանությունը այդկերպ փորձում է հանրության ուշադրությունը շեղել պատանու սպանությունից: Ըստ նրա` պատանին մահվանից առաջ ոստիկանին խնդրել է չկրակել:  

Ավելի վաղ հաղորդվել էր, որ պատանուն սպանել է սպա Դարեն Ուիլսոնը:
Ըստ ոսիկանապետի` Ուիլսոնը կանչվել է կողոպուտի վայր: Կասկածում են, որ 18-ամյա սեւամորթ  դեռահաս Մայքլ Բրաունը խանութում ծխախոտի տուփ է գողացել եւ թաքնվելու փորձի ժամանակ հրել խանութի աշխատակցին: Ոստիկանությունը ցուցադրել է նաեւ տեսախցիկների արձանագրած կադրերը:  
Սպանությունը տեղի է ունեցել Ֆերգյուսոն քաղաքի Սենտ Լուիս արվարձանի երթեւեկելի հատվածում:  Մայքլ Բրաունը օգոստոսի 9-ին հրազենային մի քանի վնասվածք է ստացել, երբ իր եւ եւս մեկ տղամարդու եւ ոստիկանի միջեւ վեճ է ծագել: 

Սպանությունից հետո քաղաքում չեն դադարում հուզումները: