Թեքսաս նահանգի հյուսիսում կործանվել է թեթեւ շարժիչով Cessna 414 ինքնաթիռը: Օդաչուն եւ նրա անչափահաս որդին մահացել են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով NBC DFW-ին:
Միջադեպը տեղի է ունեցել Բոուի քաղաքում, տեղական ժամանակով 15:44-ին: Ինքնաթիռը կործանվել է քաղաքի օդանավակայանից 1,6 կմ հյուսիս:
Օդանավը այրվել է, 51-ամյա օդաչուն եւ նրա որդին մահացել են:
ԱՄՆ-ի քաղավիացիայի դաշնային վարչության քննիչները պարզում են կործանման պատճառները:





























