Օգոստոսի 15-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ մասի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Նոր-Արեշի 35-րդ փողոցի թիվ 123/3 հասցեից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Վահե Մ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա հուլիսի 3-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: