Օգոստոսի 15-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Հ. Սարգսյան փողոցի մի տնից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Արմեն Տ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա օգոստոսի 14-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 118 (Ծեծը) եւ 117 (Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը` կալանք:

Արմեն Տ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ: