Օգոստոսի 15-ին, ժամը 11.45-ին, Երեւանի Գոգոլի փողոցի մի բնակչից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց նկուղում, մաքրություն կատարելիս, հայտնաբերել է զենքի դետալներ եւ պայթուցիչներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է մետաղական իրանով նռնակաձեւ 20 տարա, 5.6 մմ տրամաչափի 50 փամփուշտ, նռնակի 3 պայթուցիչ, 2 գալար ֆիթիլանման գործվածքային պարան եւ պլաստմասե 23 ձողիկներ /վառոդ/:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: