Լոնդոնից արեւելք ընկած Էսեքսի Թիլբեր նավահանգստտի բեռնային կոնտեյներում բրիտանացի ոստիկանները հայտնաբերել են տասնյակ միգրանտների: Նրանցից մեկը մահացած է գտնվել, եւս մի քանիսը տեղափոխվել են հիվանդանոց:

Կոնտեյների մեջ 31 մարդ է գտնվել, ներառյալ՝ կանայք եւ երեխաներ:

Միգրանտների քաղաքացիության մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Էսեքսի ոստիկանությունը հետաքննություն է սկսել:

Այժմ տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվում: