Ամերիկյան Արիզոնայում մաթեմատիկայի ուսուցչուհին դասի է եկել ոչ սթափ վիճակում ու շարունակել է դասարանում խմել՝ բղավելով աշակերտների վրա: Ի վերջո աշակերտներից մեկը զգուշացրել է տնօրինությանը:

Ինչպես հաղորդում է «Reuters» գործակալությունը, 57-ամյա Քեթլին Ջարդինի դեմ հասարակական վայրում ալկոհոլ օգտագործելու մեղադրանք է ներկայացվել: Աշակերտը զանգահարել է գլխավոր գրասենյակ ու զգուշացրել, որ Ջարդինը ոչ սթափ վիճակում եկել ու բղավում է ուսանողների վրա: Դեպքի վայր ժամանած շերիֆի տեղակալը հայտնել է, որ նա պարզապես հարբած վիճակում էր:

Ավելի ուշ դպրոցում անվտանգության աշխատակիցը դասարանում օղու կիսատ շիշ է հայտնաբերել, սպիտակ գինու դատարկ շիշ եւ նարնջի հյութի կիսատ շիշ: Ի վերջո ուսուցչուհին խոստովանել է, որ խմել է նախօրեին, այնուհետ առավոտյան ճաշի ժամանակ իր դասարանում: