Քաղաքականությունում, ինչպես եւ խոհանոցում, հարկավոր են փորձ եւ հմտություններ, որպեսզի քաղաքական գործընթացներում, օգտագործելով համեմունքների ճիշտ համամասնություն, համեղ կերակուր ստացվի: Հայաստանի ներքաղաքական խոհարարները տիրապետո՞ւմ են, արդյոք, այդ հմտություններին: Այս եւ քաղաքական խոհանոցի այլ նրբությունների մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրուցեց իշխող հանրապետական կուսակցության պատգամավորական խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանը.
Աշխարհի ո՞ր խոհանոցի հետ կարելի է համեմատել Հայաստանի ներքաղական իրավիճակը, ի՞նչ համեմունքներ են հավաքված Ազգային Ժողովում:
Միանշանակ, մեր խոհանոցը արեւելյան է՝ տարատեսակ համեմունքների առատությամբ, ինչը կարելի է նկատել Ազգային խողովի նիստերի դահլիճում, որտեղ եւ հավաքված է երկրի քաղաքական գունապնակը: Մենք շատ տարբեր ենք համով եւ ձեւով: Արեւելյան համեմունքները շատ հետաքրքիր համ ունեն, ինչպես եւ մեր քաղաքական դաշտը:
Խորհրդարանական խոհանոցում կոնկրետ ինչպիսի՞ համեմունքներ կան:
Ամենակարեւորը աղի առկայությունն է: Ինչպես կերակուրների պատրաստման, այպես էլ քաղաքականության մեջ, երբ աղը պակաս է, ընթրիքը անհաջող է ստացվում, սակայն, իհարկե, իրավիճակը կարելի է ուղղել՝ անհրաժեշտ քանակության աղն ավելացնելով: Սակայն երբ կերակուրի մեջ աղը չափից շատ է, ապա այն փրկելն անհնար է: Հաճախ քաղաքական ուժերը, իրենց աղի դերում դիրքավորելով, փչացնում է ճաշը, որը ոչ միայն ուտելու համար պիտանի չէ, այլ անհնար է նույնիսկ նրա վրա նայել:
Ձեր կարծիքով՝ քաղաքական ո՞ր ճաշատեսակն է պատրաստվում խորհրդարանում:
Միանշանակ՝ աջափսանդալ: Այս ճաշատեսակը պատրաստված է ձեռքի տակ եղած ամենահասանելի մթերքներից: Աջափսանդալն, իհարկե, համեղ կերակուր է, քանի որ բաղադրատարրերի առկայությունը թույլ է տալիս չեզոքացնել ճաշի մեջ սխալմամբ օգտագործված մթերքները: Սա այնպիսի ունիվերսալ ճաշատեսակ է, որ յուրաքանչյուրն ունի իր բաղադրությունը: Այսինքն՝ յուրաքանչյուր խորհրդարանական խմբակցություն պատրաստում է իր աջափսանդալը:
Ժողովուրդը որքա՞ն ժամանակ է պատրաստ ուտել այս քաղաքական աջափսանդալը:
Ինչ թվում է՝ ժողովուրդն այլեւս չի ցանկանում փորձել այդ կերակուրը: Ըստ իս, ժողովրդի համար առավել նախընտրելի կլինի տոլման, որտեղ յուրաքանչյուր տոլման ունի իր տեղը: Համոզված եմ, որ կգա մի օր, եւ ժողովուրդն ինքը կավելացնի պակաս բաղադրատարրերն ու համեմունքները՝ ցանկալի կերակուր ստանալու համար: Խնդիրն այն է, որ 6 քաղաքական ուժերից յուրաքանչյուրին թվում է, որ իրենց կողմից պատրաստված ճաշատեսակը ամենալավն է, սակայն դա այպես չէ:
Խորհրդարանական խոհանոցում վերջերս փոխվել է ավագ խոհարարը: Կարո՞ղ է նա արդյոք գլխավոր ուտեստը՝ աջափսանդալը փոխարինել ավելի գրավիչ ուտեստով:
Մեր ավագ խոհարարը հայտնի է տարբեր համեմունքների կիրառությամբ: Երբ նա խորհրդարանական 6 խոհանոցներից մեկի խոհարարն էր, մեր կողմից պատրաստված կերակուրն ամենահամեղն էր: Յուրքանչյուր խոհարար խոհանոցում ունի իր գաղտնիքը, իր գաղտնի բաղադրատոմսը, եւ ես վստահ եմ, որ խորհրադարանական խոհանոցի ավագ խոհարարը կօգտագործի այդ բաղադրատոմսը ընդհանուր քաղաքական ճաշատեսակի պատրաստման ժամանակ: Սակայն այստեղ վտանգ կա, որ մյուս խոհարարները իրենց համեմունքներով կփչացնենք ընդհանուր ճաշատեսակը:





























