Իրաքի Շանգալ եզդիաբնակ մարզում 2014թ. օգոստոսի 2-ից բառիս բույն իմաստով կատարվում է եզդի ժողովրդի ցեղասպանություն: Ամենուր անթաղ դիակներ են, գլխատված մարդկանց մարմիներ: Որդեկորուս վշտից խելագարված մայրեր են իմ հայրենի բնօրրանում ամենուր մահ է մահ, սուգ մահվան ուրվականը մտել է բոլոր եզդիների գյուղերը, քաղաքները: Ամենուր դիակների հոտին մթնոլորտը չի դիմանում նյունիսկ դիակները թաղողներ չեն մնացել գյուղերում; Աշխարհը թույլ է տվել «Իսլամական պետություն» տեռորիստներին սպանել անմեղ մարդկանց միայն նրա համար, որ նրանք եզդի են ծնվել կամ այլ դավանանքի են:

Աստված իմ, մարդիկ աղոթում և խոնարհվում եմ Ձեր առջև հանուն իմ ժողովրդի անմեղ զավակների կյանքի, Ի սեր Աստծո, կանգնեցրեք եզդիների ցեղասպանությունը: Հավատացած եմ, որ ոչմի մարդու սիրտ չի դիմանա այս չարագործություններին, վայրագություններին: Այս էլ, որերրորդ օրն է մեզ հավաստիացնում են, որ մի քանի օրից Շանգալը կազատագրվի: Բայց ինչ է կատարվում, եզդիաբնակ ՔՈՉՈ գյուղը, որը տաս օր գտնվում է շրջապատման մեջ, իսլամիստները նրանց պարտադրել էին Իսլամի ընդունում կամ մահ: Եզդիները հրաժարվեցին Իսլամ ընդունվելուց տեռորիստները գյուղի բոլոր տղամարդկանց գնդակահարեցին իսկ կանանց տարան գերիության: Այս 10 օրվա ընթացքում եզդիները խնդրում էին որպիսզի «Պեշմարգան» քրդական ուժերը օգնեն նրանց: Բայց դժբախտաբար «Պեշմարգան» զբաղված էր նավթային քաղաքների պահպանմամբ: Օգոստոսի 15-ին Շանգալը նորից տեսավ իր որդիների կորուստը: Նորից եզդիաբնակ գյուղի փողոցները պատվեցին եզդի ժողովրդի անմեղ զավակների արյունով:

Այս բոլորը կատարվում է 21-րդ դարում բոլորի աչքի առջև: Մոսուլ քաղաքը գրավելուց հետո քիրստոնյաներից վերցնում էին գլխագին, իբր բաց էին թողում, այնուհետև մի մասին սպանում էին կամ թալանում: Մինչև այս արհավիրքը Մոսուլ քաղաքում եղել են 35 հազար քրիստոնյա, իսկ այսօր ոչ ոք չկա: Ավերվում են եզդիների և քրիստոնյաների սրբավայրերը: Հարց է ծագում, միթե տարածքը հսկող մարմինները չեն տեսնո՞ւմ և չգիտե՞ն, որ եզդիական գյուղի ուղղությամբ գնաց ևս մի հանցագործ խումբ: Միթե աշխարհը ի վիճակի չէ վերացնե՞լ այդ ոհմակը: Միթե հնարավոր չէ ապահովել մարդկանց կյանքը, ազատությունը, անձի անձեռնամխելիությունը: Հարցերը շատ են, կգա դրանց պատասխանելու ժամանակը, բայց այդ ժամանակ անմեղ զոհերի համար կարող է շատ ուշ լինել, այս էլ 15 օր է՝ ոչինչ չի փոխվում, հազարավոր մարդիկ գտնվում են սարերում կործանման եզրին, ահաբեկիչները նորից ու նորից եզդիաբնակ գյուղեր են դատարկում, վախից բոլորը փախնում են: Եղել են դեպքեր, երբ որդին սպանել է իր հիվանդ մորը, որպիսզի չընկնի ահաբեկիչների ձեռը: Երբ տեսնում եմ մեր ժողովրդի կոտորածի լուսանկարները, մի պահ թվում է գտնվում եմ Հայոց ցեղասպանության թանգարանում: Մեկ մեկ ինձ թվում է, որ այս բոլորը պլանավորված էր, չնայած չեմ ուզում հավատալ, ավելի շուտ ինձ տրամադրում եմ չհավատալ, չէ որ այդ «Իսլամական պետություն» տերորիստական խումբը սպառնում է ամբողջ աշխարհին: Բավական է, եզդիները չեն կարող լինել ինչ որ մարդկանց, պետությունների շահերի զոհը: Մենք կանք և ամբողջ աշխարհին կապացուցենք մեր ուժը, մեր միասնությունը մեր քաջությունը, հոգու արիությունը, բարքերի մաքրությունը և կպայքարենք մեր ժողովրդի ազատագրման համար: Այն ժողովրդի, որի հերոս զավակները՝ Շեխ Շաշոն, Շեխ Շամոն, պատգամավոր Վիան Դախիլը, Միրզա Դինային պայքարում են վիրավոր Շանգալում:

Ցավ, ամեն ցավ որքան էլ այն ծանր լինի, այն կարելի է տանել, ժամանակը կբուժի, բայց ցեղասպանության ցավը անբուժելի է… մեզ մնում է միայն աղոթել և աղոթքի միջոցով մի փոքր հաղթահարել ցավը: Ցավը մեծ է, արյունը կանչում է, մենք դուրս չենք գա մեր օրրանից, մեր Շանգալից, սա մեր ժողովրդի 74-րդ ցեղասպանությունն է «ՖԱՐՄԱՆԸ»: Մեր հազարամյա պատմություն ունեցող ժողովուրդը, հերոսական մաքառումներով լի մայուղին ունեցող ժողովուրդը, բազմիցս վտանգի առաջ է կանգնել: Բայց մենք եղել ենք, կանք ու կլինենք: Այսօր էլ, երբ մեր ընդհանուր տանը վտանգ է սպառնում, մենք բոլորս պետք է միասնական լինենք ով այժմ կռվում է նրա մեջքին կանգնենք «ՎԱՅ ԼԸՄԸՆ ՊԸՇՏ», նրանց թիկունքին կանգնենք նեցուկ լինենք բոլոր եզդիների մոտ պետք է խոսի <<Շանգալը կամ մահ>> կարգախոսը: Խոնհարվում եմ բոլոր անմեղ զոհերի շիրիմներին: Ժամանակն է, պետք է խոնարհվենք ,պետք է պայքարենք:

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան