Հայաստանը չի պահպանել խորհրդային պանրագործության լավագույն ավանդույթները: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքով՝ եթե Հայաստանը պատրաստվում է միանալ Եվրասիական միությանը, ապա պետք է մտածի՝ ինչպիսի՞ արտադրություններում գրավել պոտենցիալ ներդրողներին նոր ինտեգրացիոն նախագծում մեր մրցունակությունը բարձրացնելու նպատակով:

Խորհրդային ժամանակներում Կալինինյան շրջանում Հայաստանը արտադրում էր ողջ Խորհրդային Միության լավագույն պանիրները՝ էմմետալ տեսակի պանիր, ռոքֆոր տեսակի պանիր՝ Ապարանի շրջանում: «Ես սա օրինակի համար եմ ասում, որպեսզի ցույց տանք, մենք ինչ ենք ունեցել եւ ինչ ենք կորցրել: Եվ պետք է ոչ թե ուրախանալ, որ մեզ մոտ ամեն բան կգնեն, այլ մտածենք, իսկ ի՞նչ կարող ենք մենք վաճառել՝ ոչ թե հույսը դնելով մնացածների նկատմամբ պատժամիջոցների եւ գնորդի ներողամտության, այլ սեփական մրցունակության վրա», - նշեց Ադիբեկյանը: