Ինչպես տեղեկացրել էինք` հուլիսի 1-ին, ժամը 00.05-ին, Երեւանի Սեբաստիայի եւ Վեգների փողոցների խաչմերուկում իրար էին բախվել «ՎԱԶ-21083» եւ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-21083»-ի վարորդը` 1980 թ. ծնված Արայիկ Խաչատրյանը, տեղում մահացել էր, իսկ 4 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Օգոստոսի 17-ին, ժամը 18.00-ին, ճանապարհային ոստիկանության ՃՏՀ քննության բաժնից ստացվել է տեղեկանք, որ նշված պատահարի հետեւանքով «Մալաթիա» բժշկական կենտրոն տեղափոխված Ն. Պողոսյանը, գիտակցության չգալով, ժամը 16.40-ին հիվանդանոցում մահացել է:
Քննությունը շարունակվում է:



























