Մայիսի 19-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել մի խանութից ծխախոտ, սուրճ, օծանելիք, կրակայրիչներ, շամպուններ, ներկեր եւ բջջային հեռախոսի լիցքավորման քարտեր գողանալու մասին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Երեւանի բնակիչ, 1983 թ. ծնված Արամ Թ.-ն, որը օգոստոսի 16-ին բերման է ենթարկվել բաժին:
Ոստիկանները պարզել են նաեւ, որ նշված գողությանը մասնակից են եղել նաեւ 1976 թ. ծնված Սուրեն Ս.-ն եւ մայիսի 22-ից ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մեկ այլ գողության համար պատիժը կրող, 1981 թ. ծնված Համլետ Ա.-ն:
Արամ Թ.-ն ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Սուրեն Ս.-ին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:




























