«Մոսկովսկի Կոմսոմոլեցի» փոխանցմամբ՝  Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան ուղղությամբ կրակողը ազգությամբ հայ է:

«Գործակալության տվյալներով՝ օգոստոսի 18-ի գիշերը «Դոբրի լես» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն, 43-ամյա Արթուր Միրզոյանը վերցրել է որսորդական հրացաըն եւ կրակ բաց թողել Թուրքական Հանրապետության զինանշանի ուղղությամբ. երկու փամփուշտ՝ ուղիղ նշանակետին:

Սակայն տղամարդուն թաքնվել չի հաջողվել, կրակոցների ձայնին անմիջապես արձագանքել են կարեւոր վարչական շենքերը հսկող ոստիկանները, տեսախցիկներով նրանք նկատել են փախչողին: Ավելի ուշ տղամարդը ձերբակալվել է: Իր դրդապատճառները նա չի մանրամասնում: