Օգոստոսի 17-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.00-ի սահմաններում «ԳԱԶ-66» մակնիշի, առանց պետհամարանիշի ավտոմեքենան Մեղրաձոր համայնքի «Զառ» կոչվող հանդամասից իջնելիս կորցրել է կառավարումը եւ կողաշրջվել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով վարորդը ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: