Օգոստոսի 11-ին ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից Աղիտու համայնքի տարածքում գտնվող 5 հեկտար դաշտում ցանած աշնանացան ցորենը հնձելու եւ գողանալու մասին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1956 թ. ծնված Արտակ Ա.-ն, որը հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել:

Կատարվում է քննություն: