Օգոստոսի 12-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել Դավիթ-Բեկ գյուղում գտնվող մի ֆերմայից 100 հավ գողանալու մասին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նյութերի նախապատրաստման ընթացքում հիմնավոր ապացույցներ են ձեռք բերվել, որ գողությունը կատարել է Երեւանի բնակիչ, 1952 թ. ծնված Ռաֆիկ Ա.-ին, որին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները շարունակվում են:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Սյունիքի մարզի քննչական բաժին: