Հայկական ընտանիքների 83%-ը չեն ձերբազատվել խորհրդային մնացուկներից: Այս մասին օգոստոսի 18-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:

Ըստ նրա` միայն ընտանիքների 17%-ն է իր անձնական խնդրների եւ նպատակների լուծումը կապում ինքն իր եւ իր ակտիվության հետ:  «Մնացածը հույսը դնում են պետության վրա: Եվ դա նշանակում է, որ մենք դեռ չենք հասել իրական ժողովրդավարության: Քաղաքացիներն ամեն ինչ սպասում են պետությունից ավտորիտար վարչակարգի պայմաններում: Իսկ ժողովրդավարականի դեպքում իրենք պատասխանատվություն են զգում պետության համար, եւ հակառակը, շտապում են իրենք ինչ-որ բան տալ նրան», - նշել է Ադիբեկյանը: