Փիրսինգի համաշխարհային ռեկորդակիր Ռոլֆ Բուխգոլցին թույլ չեն տվել Դուբայ մուտքնգործել: 53-ամյա գերմանացին, ում գրանցել են Գինեսի ռեկորդների գրքում, Արաբական Միացյալ Էմիրությունների սահմանապահներին կասկածելի է թվացել: Կարճատեւ պարզաբանումներից հետո նրան արգելել են երկիր մուտք գործել, քանի որ «նա վտանգ է ներկայացնում ազգային անվտանգությանը»:
Բուխգոլցը բացատրություն է պահանջել, եւ միգրացիոն սպաները, ի վերջո, գերմանացուն հաղորդել են, որ նա, իրենց կարծիքով, սեւ մոգություն է անում: Դրանից հետո համաշխարհային ռեկորդակրին Ստամբուլ մեկնող օդանավ են նստեցրել: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով «Associated Press»-ին:
Բուխգոլցը, ում դեմքն ու մարմինը դակած է 453 տեղում, պետք է հանդես գար «Cirque le Soir» գիշերային ակումբում: Ակումբի մենեջերները փորձել են գերմանացու համար մուտքի ձեռք բերել, սակայն միգրացիոն ծառայության աշխատակիցներն անդրդվելի են մնացել: Վիրավորված Բուխգոլցը հայտարարել է, որ այլեւս երբեք ԱՄԷ չի գա:
Ռոլֆ Բուխգոլցը տղամարդկանց շրջանում փիրսինգի չեմպիոն է, 2012 թվականին նա հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: Ընդ որում, գերմանացին չի սահմանափակվել փիրսինգով. նա նաեւ ամբողջ մարմինը դաջվածքներով է պատել, գլխին արհեստական կոտոշներ ամրացրել: Ռեկորդակիրը պարզաբանել է, ոչ փիրսինգով հետաքրքրվել է հասուն տարիքում՝ փորձելով հաղթահարել միջին տարիքի ճգնաժամը:




























