Իրանը դեռ համաձայն է Բրազիլիայի եւ Թուրքիայի հետ գործարքին, որը վերաբերում է միջուկային վառելիքին: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Սահինի հետ հանդիպման ժամանակ:
«Համաձայնագիրը կենդանի եւ ուժ կունենա հետագա բանակցություններում»,- ասել է Իրանի նախագահը: Հաղորդում է Associated Press-ը:
Հիշեցնենք, որ 2010-ի մայիսի 17-ին Թեհրանը հաաձայնել է թուրք եւ բրազիլացի միջնորդների առաջարկությանը, ըստ որոնց Իրանը մոտ 1,2 տոննա ցածր հարստացված ուրան կտա Թուրքիային, որի փոխարեն կստանա 120 կգ 20 տոկոսանոց ուրան: Իրանը սպառնացել էր, որ այդ համաձայնագիրը չի վավերացնի, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պատժամիջոցներ կիրառեն իր երկրի դեմ: Հունիսի 9-ին, սակայն ՄԱԿ-ի ԱԽ-ն քվերակությամբ որոշում է կայացրել Իրանի նկատմամբ նոր, թվով 4-րդ պատժամիջոցների բանաձեւն ընդունելու վերաբերյալ:

























